Խոշոր ավտովթար Երևան մոլի դիմաց․ 47 համարի երթուղին բախվել է մեքենաների. 4 հոգու տեղափոխել են հիվանդանոց
Խոշոր ավտովթար Երևան մոլի դիմաց․ 47 համարի երթուղին բախվել է մեքենաների. 4 հոգու տեղափոխել են հիվանդանոց
Armtimes.com-ը գրում է․ Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երեւանում։ Առավոտյան, ժամը 09:10-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում՝ «Երեւան մոլ»-ի դիմաց, բախվել են «Mazda 3», «ՎԱԶ 21 144» մակնիշի ավտոմեքենաներն ու թիվ 47 երթուղին սպասարկող միկրոավտոբուսը։
Վթարի հետեւանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Վիրավորներին առաջին օգնություն են փորձել ցուցաբերել քաղաքացիները: Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների եւ վիրավորների ինքնությունը։
«Հերացի» թիվ 1 համալսարանակն հիվանդանոցից «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին, որ իրենց մոտ են տեղափոխվել 4 քաղաքացի (3-ը՝ շտապօգնության միջոցով, 1-ը՝ ինքնուրույն): Քաղաքացիներից 2-ն անչափահաս են՝ 14 եւ 15 տարեկան:
Համալսարանական հիվանդանոցում առաջին բուժօգնություն ստանալուց հետո նրանք տեղափոխվել են մանկական բժշկական կազմակերպություն: Պատահարի հետևանքով վնասվածքներ ստացած երկու մեծահասակ անձինք, «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում անցնելով անհրաժեշտ հետազոտություններն ու ստանալով բուժօգնություն, դուրս են գրվել բուժհաստատությունից: