Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են Mercedes CLS63-ն ու Opel-ը․ կա 5 վիրավոր
Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են Mercedes CLS63-ն ու Opel-ը․ կա 5 վիրավոր
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։40-ի սահմաններում Շիրակի փողոցում թիվ 21 շենքի դիմաց բախվել են Mercedes CLS63 և Opel մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժշիկների հերթապահ խմբերը։ Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոցներ տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։
Պարեկային ծառայութունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
Վթարի վայրի հարևանությամբ ապրող քաղաքացիներն ասում էին․ «Այս հատվածում ճանապարհատրանսպորտային պատահարներ հաճախակի են լինում։ Ում ասես՝ դիմել ենք։
Անգամ, վերջերս այստեղ այցելեց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, ավագանու առաջիկա ընտրություններում «Իմ Քայլի» քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը, ում նույնպես դիմեցինք, որպեսզի այս հատվածում տեղադրվեն լուսակիրներ։
Նա խորհրդավոր հայացքով լսեց մեզ, խոստացավ, որ խնդիրը կլուծի, բայց մինչև այժմ նրա կողմից «ոչ գվվոց ենք լսում, ոչ բվվոց»։
Ճիշտն ասած՝ հույս էլ չունենք, որ մի բան կանի»։