Մամուլ

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. Range Rover-ը բախվել է քարերին և հայտնվել ձորակում. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. Range Rover-ը բախվել է քարերին և հայտնվել ձորակում. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հուլիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:

Ժամը 05:50-ի սահմաններում Range Rover մանիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 17-րդ կմ հատվածում՝ Լճափ գյուղի վարչական տարածքում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, մոտ 100 մետր մի քանի պտույտ շրջվելով, բախվել քարերին և հայտնվել ձորակում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ նախ տեղում առաջին բուժօգնութունն է  ստացել Գավառի հիվանդանոցի բժիշկների կողմից, ապա տեղափոխվել «Գավառ» բժշկական կենտրոն, որտեղից էլ տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը:

Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ:

Ժամանել է նաև ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խու,բը՝ բաժնի պետ Ռոբերտ Պետրոսյանի գլխավորությամբ: Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի վարչական վարույթի իրականացման ավագ տեսուչ Բակուր Սարիբեկյանն ու ոստիկանության Գավառի բաժնի համայնքային ոստիկանության ավագ տեսուչ Գարիկ Դավթյանը, որպեսզի հետաքրքասեր վարորդները մեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա:

range rover avtovtar 2

Վթարի մասին  տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Գավառի քննչական բաժին, սակայն քննչական խումբը հրաժարվել է ժամանել վթարի վայր, պատճառաբանելով, թե ինքնավթար է, մենք էդտեղ անելիք չունենք, մինչդեռ ամսվա սկզբից թե՛ Երևանում, թե՛ մի քանի մարզերում եթե ճանապարհատրանսպորտային պատահարներ են տեղի ունեցել, այդ թվում՝ ինքնավթար, ապա ժամանել են քննիչներ, ովքեր մանրամասն կատարել են վթարի վայրի զննություն, կատարել նկարահանումներ, իսկ այս վթարի պահով Գավառի քննչականից հրաժարվեցին գալ, այն դեպքում, որ չի բացառվում՝ վիրավորը հայտնի, որ վարորդը ինքը չի եղել, կամ ավտոմեքենայի առջև վթարային իրավիճակ են ստեղծել և այլն:

Այդ դեպքում Գավառի  քննիչները ինչ են անելու, ինչպես են ձևակերպելու վթարը: Այս պահին ոստիկանները ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխում են ոստիկանության Գավառի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը:

Կիսվել