Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. 07-ը մխրճվել է Պաշտպանության նախարարությանը պատկանող բեռնատարի մեջ
Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. 07-ը մխրճվել է Պաշտպանության նախարարությանը պատկանող բեռնատարի մեջ
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ երեկ՝ մայիսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:
Ժամը 21:00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 81-րդ կմ հատվածում բախվել են Արարատի մարզի բնակիչ, 53-ամյա Մհեր Ղազարյանի վարած Հինո մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ, 34-ամյա Կարեն Գալստյանի վարած ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 07-ի վարորդն ու նրա ուղևոր, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 39-ամյա Գագիկ Վերդյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ:
Պարզվել է, որ վարորդներից Մ. Ղազարյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում, ավտոմեքենան էլ հաշվառված է ՀՀ ՊՆ հաշվեկշռում, ինչի համար էլ դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ Պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության Մարտունու Ռազմական ոստիկանության բաժնի ծառայողները:
Փաստի առթիվ ՌՈ հետաքննիչ Մովսիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: