ՄամուլՏեսանյութ

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. կան զոհեր և վիրավորներ

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. կան զոհեր և վիրավորներ

Այսօր՝ փետրվարի 6-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի Բազմաբերդ բնակավայրի վարչական տարածքում բախվել են «ՎԱԶ 2121» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների՝ օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:

Մահացածներին փրկարարները պատգարակներով մոտեցրել են դիատարներին: 

niva avtovtar

Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Թալինի բաժին, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է:

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Թալինի բաժնի պահպանվող հատուկ տարածք: 

Կիսվեք էջում