Մամուլ

Խոշոր ավտովթար Աջափնյակում. կա 1 զոհ, 2 վիրավոր

Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:00-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Աջափնյակ վարչական շրջանի տարածքում բախվել են «KamAZ» և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների՝ օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Այսքան շատ պարեկների ժամանման պատճառն այն է, քանի ոոր ստեղծվել էր խցանում:

Այս պահին պարեկներն ու համայնքային ոստիկանները պարզում են վարորդների, վիրավորների և մահացածի ինքնությունը:  

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Արթուր Ադամյանի, բաժի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:

Կիսվեք էջում