ՄամուլՏեսանյութ

Խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված ամուսիններից 27-ամյա կինը մահացել է

Հունվարի 31-ին հիվանդանոցում մահացել է Արարատի մարզի բնակիչ 27-ամյա Գոհար Գ.-ն։ 

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վերջինը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ հիվանդանոց էր տեղափոխվել Երևան-Մեղրի ավտոճանապարհի՝ Տափերական գյուղի վարչական տարածքում հունվարի 20-ին տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով։

Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է նաև վարորդի ինքնությունը, ով Արարատի մարզի բնակիչ 44-ամյա Էդգար Ի.-ն է։ Վերջինը նույնպես տեղափոխվել է հիվանդանոց։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածն ու վիրավորը ամուսիններ են։

yerevan mexri avtovtar

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 20-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 04:50-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Վեդի խոշորացված համայնքի Տափերական գյուղի վարչական տարածքում Արարատի մարզի բնակիչ 44-ամյա Էդգար Ի.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դեպի Երասխ ընթանալիս դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին, ապա քարե սալիկների համար նախատեսված գովազդային ցուցանակին, առաջ ընթացել, բախվել գետնին եղած բետոնե պանելին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս: 

Վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Արտաշատ» բժշկական կենտրոն: