Մամուլ

Խոշոր ավտովթար՝ Երևանում. BMW-ն բախվել է էլեկտրասյանը․ կան վիրավորներ

Խոշոր ավտովթար՝ Երևանում. BMW-ն բախվել է էլեկտրասյանը․ կան վիրավորներ

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 03։30-ի սահմաններում դեռևս անհայտ հանգամանքներում BMW մակնիշի ավտոմեքենան Գայի պողոտա-Դավիթ Մալյան փողոցի խաչմերուկում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։

Վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 16 փրկարարական ջոկատի փրկարարները։

bmw avtovtar

Օպերատիվ են գործել նաև շտապօգնության թիվ 53 բրիգադը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ։

bmw shtapognutyun

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Ալիկ Հովհաննիսյանն ու Կարեն Համբարձումյանը։

Վրաերթի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի, հատկպես կարևոր գործերով քննիչ Նարեկ Ստեփանյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով Ն. Ստեփանյանի կողմից վարույթ է նախաձեռնվել։ Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։

Կիսվել