Մամուլ

Խոշոր ավտովթար՝ «Բանկի կրուգի» մոտ

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ օգոստոսի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:40-ի սահմաններում Սեբաստիա փողոցում՝ ժողովրդին հայտնի «Բանկի կրուգի» հարևանությամբ բախվել են Արարատի մարզի բնակիչ 62-ամյա Հմայակ Ս.-ի վարած «Mercedes G500» և Երևանի բնակիչ 24-ամյա Հրանուշ Գ.-ի վարած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Ալոյանի, բաժնի պետի տեղակալներ Արթուր Ադամյանի, Գրիգոր Ավետիսյանի և ավագ քննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածները վարորդներն են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կիսվել