Մամուլ

Խնդիրներ կան, բայց լուծում ենք․ Խաչատուր Սիրադեղյանը՝ հոր աճյունը ՀՀ տեղափոխելու մասին

Խնդիրներ կան, բայց լուծում ենք․ Խաչատուր Սիրադեղյանը՝ հոր աճյունը ՀՀ տեղափոխելու մասին

24News-ը գրում է․ Պետական գործիչ, ՀՀ ներքին գործերի նախկին նախարար, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Վանո Սիրադեղյանի աճյունի տեղափոխման հետ կապված խնդիր կան։

Այս մասին 24News-ին ասաց Սիրադեղյանի որդին՝ Խաչատուր Սիրադեղյանը՝ պատասխանելով հարցերին, թե ի՞նչ խնդիրների առջև են կանգնել և ինչպե՞ս ենք դրանք լուծում հոր աճյունը Հայասատան տեղափոխելու համար։ 

«Մի քանի խնդիրներ են կան այդ հարցի հետ կապված, բայց լուծում ենք», – ասաց նա։  

Տեղափոխման մասով Խաչատուր Սիրադեղյանը դժվարացավ ժամկետներ նշել․ «Չէ, հստակ ժամկետներ չեմ կարող ասել»։

Վանո Սիրադեղյան

Երեկ կառավարության տարածած հաղորդագրության համաձայն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Վանո Սիրադեղյանի ընտանիքին, «ցավակցություն հայտնել վերջինիս մահվան կապակցությամբ և իր զորակցությունը փոխանցել ընտանիքի անդամներին»:

Փաշինյանի այցելության մասով որդին որևէ հավելյալ բան չասաց ու խնդրեց սահմանափակվել կառավարության՝ երեկ տարածած մամուլի հաղորդագրությամբ։

Այսօր ավելի վաղ Խաչատուր Սիրադեղյանի մայրը՝ Խնկո-Ապոր անվան մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը, 24News-ի հետ զրույցում նույնպես ասել էր, որ զբաղվում են ամուսնու աճյունի տեղափոխման հարցով՝ դժվարանալով հստակ ժամկետներ նշել։

Վանո Սիրադեղյանը վախճանվել է հոկտեմբերի 15-ին՝ 75 տարեկան հասակում։

Կիսվել