Խնածախում այսօր գիշերը կրկին կրшկnցներ են լսվել. գյուղացիներն անհանգստացած են. վարչական ղեկավար
Գյուղի ուղղությամբ այսօր գիշեր կրшկոցներ են լսվել, տեղացիները լսել են դրանց ձայները, Tert.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի սահմանամերձ Խնածախ գյուղի վարչական ղեկավար Սեյրան Միրզոյանը:
Միրզոյանի խոսքով՝ կրшկոցները լինում են մի քանի րոպե, հետո դադար են տալիս ու նորից սկսում:
«Վերջին անգամը համարենք այսօրը, գիշերն ենք կրшկոցի ձայներ լսել: Մի խոսքով, մարտի 20-ից մինչև օրս կա, էլի: Ինտենսիվ կրшկոցներ չեն, հեռու դիրքերից մի տասն անգամ կրակոցներ ենք լսում»,-ասաց Միրզոյանը:
Անդրադառնալով տեղացիների տրամադրությանը՝ նա նշեց. «Նորմալ է, բայց անհանգստություն կա մեջները, որ այսքան երկար ժամանակ կրшկոցներ չեն եղել, բայց հիմա կա, դրա համար են մտահոգ, քանի որ հիմա գյուղատնտեսական աշխատանքներով են զբաղված»:
Հիշեցնենք, որ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 26-ին խորհրդարանում հայտնել էր, որ սահմանի երկայնքով կրшկոցների դեպքեր լինում են, սակայն դրանք Հայաստանի ուղղությամբ չեն: