Խղճում եմ իրենց, մեղքս գալիս են. Իշխան Սաղաթելյանը` իրեն պաշտոնանկ անելու ՔՊ-ի որոշման մասին
Խղճում եմ իրենց, մեղքս գալիս են. Իշխան Սաղաթելյանը` իրեն պաշտոնանկ անելու ՔՊ-ի որոշման մասին
«Փաստինֆո»-ն գրում է․ Խղճում եմ իրենց, մեղքս գալիս են, եթե այս երկրի օրակարգը դա է, նորմալ է, բայց ինձ համար այս պահին դա երկրորդական հարց է:
«Փաստինֆո»-ի հետ զրույցում այսպես արձագանքեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով իրեն ԱԺ փոխնախագահի պաշտոնից հեռացնելու վերաբերյալ ՔՊ-ի որոշմանը:
«Փաստինֆո»-ն արդեն հայտնել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որոշել է Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնից հեռացնել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանին, իսկ Վահե Հակոբյանին՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից:
Մեզ հետ զրույցում Իշխան Սաղաթելյանը նշեց, որ մամուլից է տեղեկացել իրեն պաշտոնանկ անելու որոշման մասին.
«Դա իրենց օրակարգն է, ինձ համար դա այնքան երկրորդական հարց է, իրենց համար էր դա կյանքի նպատակ, մեղքս գալիս են, թող մտածեն Բերձորի, նոր տարածքներ հանձնելու մասին, մեր օրակարգն այսօր ուրիշ տեղ է, ուրիշ հարցերով ենք զբաղվում, ընդհանրապես հետաքրքիր չի ինձ։