ՄամուլՏեսանյութ

Խի չեմ սպասարկի, ես առևտուր եմ անում, ինձ համար ի՞նչ տարբերություն թուրքը, հայը, վրացին (Տեսանյութ)

Խի չեմ սպասարկի, ես առևտուր եմ անում, ինձ համար ի՞նչ տարբերություն թուրքը, հայը, վրացին (Տեսանյութ)

Այս մասին «Ազատության» TV-ի եթերում ասաց Շուռնուխ գյուղի բնակիչ Լուսինե Ալեքսանյանը։

Շուռնուխցի Անուշ Գյագունցի խանութն ուղիղ ադրբեջանցի զինվորների հենակետին է նայում, նրանց բաժանում է մի քանի մետր լայնքով ճանապարհը: «Ոչ մի դրական էմոցիա»,- ասում է խանութպանը` հավելելով. – «Թուրքերի կյլուխը թաղեմ, իբր շատ եմ ուզում ապրին, մի հատ էլ ուտելիքը տամ, ուտե՞ն»:

Աչքի առջև է նաև Կուբաթլուի շրջան` Շուռնուխքենդ ցուցանակը, այս մեկը չտեսնելու է տալիս և կենտրոնանում ճիշտ ցուցանակի մոտ հայկական եռագույնի ներքո ծառայություն իրականացնող հայ սահմանապահ տղաների վրա. «Մեր զինվորները որ կանգնած են, մենք չենք վախում, արխային ենք, մեր զինվորների ցավը տանեմ»:

shurnukh

Շուռնուխում այս մի կրպակն է, ու ևս մի խանութ կա, Լուսինե Ալեքսանյանը բիզնես ջիղն արթուն է պահում. «Ռուսներն են մենակ գալիս, թուրքերը չեն գալիս, դե խի չեմ սպասարկի (որ գան-խմբ.) ես առևտուր եմ անում, ինձ համար ի՞նչ տարբերություն թուրքը, հայը, վրացին»:

Առավել մանրամասն՝ «Ազատության» TV-ի տեսանյութում

Կիսվել