Մամուլ

Խիստ պատիժ. ինչ է նախատեսվում բանակից խուսափողների համար. «Ժամանակ»

Խիստ պատիժ. ինչ է նախատեսվում բանակից խուսափողների համար

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, գիտության, կրթության, մշակույթի հարցերի հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը և անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը համատեղ հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ առաջարկելով փոփոխություն կատարել Քրեական օրենսգրքի 327 հոդվածում, որը վերաբերում է ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից խուսափելուն:

Գործող օրենսդրությամբ նման արարքի համար նախատեսվում է կալանք մինչև 2 ամիս ժամկետով, կամ ազատազրկում առավելագույնը 3 տարի ժամկետով:

Պատգամավորներն առաջարկում են խստացնել հոդվածը և նախատեսել ազատազրկում առավելագույնը 6 տարի ժամկետով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Կիսվել