«Խիստ անհանգստացած ենք ստեղծված իրավիճակով». Վահան Քերոբյան
«Խիստ անհանգստացած ենք ստեղծված իրավիճակով». Վահան Քերոբյան
«Ինչո՞ւ երաշտային տարի չի հայտարարվում, ի՞նչ գործողություններ են իրականացվում Արմավիրում ու Շիրակում՝ ոռոգման ջրի խնդրի հետ կապված»,- Կառավարության նիստից հետո դիմելով Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարին՝ հարցրին լրագրողները:
«Շատ խիստ անհանգստացած ենք ստեղծված իրավիճակով: Հունիսը ռեկորդային շոգ է եղել, դրա պատճառով առաջացել է աննախադեպ դժվար իրավիճակ: Ջրային կոմիտեն աշխատում է նորմալ հունով, էստեղ հիմնական խնդիրն այն է, որ անջրդի հողատարածքներում ջրելու կարիք ա առաջացել ու դա վտանգել ա անջրդի հողատարածքների բերքը:
Մյուս խնդիրն այն է, որ ֆերմերները երբեմն սխալ տեղեկատվություն են փոխանցում ջրային կոմիտեին ու մի բույսի փոխարեն ցանում են այլ բույս, որի ջրի պահանջարկն այլ է: Խնդիրը պահանջում է ֆունդամենտալ լուծում:
Պայմանավորվել ենք, որ սկսենք ջրային ռեֆորմը՝ փոխենք համակարգն այնպես, որ անցնենք նոր, արդյունավետ համակարգի»,- ասաց նախարարի պաշտոնակատարը: