Խերսոնում ծանր մարտեր են. Մեծ Բրիտանիայի ՊՆ
Խերսոնում ծանր մարտեր են. Մեծ Բրիտանիայի ՊՆ
Վերջին երկու օրերին Խերսոնի շրջանում «ծանր մարտեր» են ընթանում։ Այս մասին հայտնում է բրիտանական ռազմական հետախուզությունը։
Գերատեսչության տվյալներով՝ մարտերը շարունակվում են ուկրաինական զորքի նախաձեռնած հակահարձակողական գործողությունների շրջանակներում՝ Դնեպրի արևմտյան ափին Ռուսաստանի կողմից գրավված տարածքներում։
«Ռուսաստանը, հավանաբար, փորձում է դանդաղեցնել ուկրաինական հարձակումը, ինչի համար հրետանային կրակ է վարում բնական պատնեշի Դնեպրի վտակ՝ Ինգուլեց գետի երկայնքով», – ասվում է բրիտանական հետախուզության զեկույցում։