Ժամանց

Խելացի մարդու արարքը՝ ի պատասխան իր չար և նախանձ հարևանին, ստիպեց ամաչել նրան

Խելացի մարդու արարքը՝ ի պատասխան իր չար և նախանձ հարևանին, ստիպեց ամաչել նրան

Մի մարդ իր համար նոր տուն գնեց: Տունը մեծ էր, գեղեցիկ և պտղատու ծառերի այգի ուներ, բայց հարևան հին տնակում ապրում էր նախանձ հարևան։ Նա միշտ փորձում էր տրամադրություն փչացնել՝ աղբ էր դնում դարպասի մոտ:

Մի օր, մեծ տան տերը բարձր տրամադրությամբ արթնացավ, դուրս եկավ զբոսնելու, մոտեցավ դարպասին, իսկ այնտեղ՝ հերթական անգամ՝ մեկ դույլ աղբ:

Ինչ արած. իր դարպասն է, պետք է մաքրել և ինչ-որ կերպ լուծել այդ հարցը:

Սկզբում մարդը ցանկացավ գնալ և կռվել անշնորքի հետ, բայց մտածելուց հետո որոշեց այլ կերպ վարվել։

Նա դատարկեց աղբով լի դույլը, գնաց այգի, հավաքեց ամենահյութալի խնձորները դույլի մեջ, և գնաց հարևանի մոտ։

Հարևանը, լսելով դռան թակոցը, չարախնդությամբ մտածեց. «վերջապե՜ս, ես լցրեցի նրա համբերության բաժակը»:

Նա, կռվի հույս ունենալով բացում է դուռը և․․․ ի զարմանս իրեն, այնտեղ ոչ ոքի չի տեսնում. միայն մեկ դույլ խնձոր և կարճ գրություն.

– Հյուրասիրվիր: Ով ինչով հարուստ է, դրանով էլ կիսվում է ուրիշների հետ․․․

Կիսվել