Մամուլ

Խառնաշփոթ իրավիճակ «Զվարթնոց» օդանավակայանում. Հայաստան ժամանածներն ահազանգում են

Խառնաշփոթ իրավիճակ «Զվարթնոց» օդանավակայանում. Հայաստան ժամանածներն ահազանգում են

Քիչ առաջ ArmLur.am-ին դիմեցին մի խումբ օտարերկրացիներ և հայտնեցին, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում գիշերային չվերթերի ժամանումից հետո անձնագրային բաժանմունքում Հայաստան ժամանած օտարերկրացիներին մուտքի վիզա տրամադրելու համար աշխատակիցները տեղում չեն եղել:

Մարդիկ ստիպված են եղել ժամերով սպասել, որպեսզի աշխատողները գան և ստուգեն:

Օտարերկրացիների ճշտող հարցին, թե ինչու տեղում չեն աշխատակիցները, պատասխանել են՝ այսօր ոչ աշխատանքային օր է, աշխատակիցները շուտով կմոտենան:

zvartnots

Պարզաբանման համար ArmLur.am-ը դիմեց «Զվարթնոց» միջազգային օդանավակայան՝ պարզելու համար, թե ինչու են անհարմարություներ առաջացել:

Մեր հարցին ի պատասխան օդանավակայանից արձագանքեցին. ««Զվարթնոց» օդանավակայանը մուտքի վիզաների տրամադրման գործընթացի հետ առնչություն չունի, տեղի ունեցած դեպքի մանրամասներին ծանոթանալու համար խնդրում ենք դիմել Անձնագրային և վիզաների վարչություն կամ ԱԳՆ վիզաների բաժին»:

Իսկ ԱԳՆ-ի հետ չի հաջողվում կապ հաստատել, որովհետև այսօր ոչ աշխատանքային օր է:

Մյուս կողմից իրավապահ համակարգի մեր աղբյուրները փոխանցեցին, որ խնդիրն առաջացել է Հայաստան ժամանած 5-6 անձի հետ, որոնք մուտքի վիզա չեն ունեցել:

Կիսվել