ՄամուլՏեսանյութ

Խառնաշփոթ իրավիճակ՝ թիվ 3 երթուղայինում․ 17 տարեկան երեխայից գումար են պահանջել ու կապել են բերանը

Խառնաշփոթ իրավիճակ՝ թիվ 3 երթուղայինում․ 17 տարեկան երեխայից գումար են պահանջել ու կապել են բերանը

Armlur.am-ի տեղեկություններով՝ փետրվարի 18-ին՝ ժամը 19։00-ի սահմաններում, թիվ 3 երթուղայինի մեջ խառնաշփոթ իրավիճակ է եղել:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ անհայտ անձը դանակի սպառնալիքով երթուղայինում գտնվող 17 տարեկան երեխայից պահանջել է 20.000 դրամ, այնուհետև Սեբաստիայի 2 հասցեի հարակից կանգառում ստիպողաբար իջեցրել է երթուղայինից և տարել Հասրաթյան 4/9 հասցեում գործող «Ուրարտու» հանրախանութի հարակից հատված ու կրկին պահանջել գումար։ Սակայն մերժում ստանալուց հետո կպչուն ժապավենով փակել է բերանը, որից հետո պատահական անցորդի մոտենալու հետևանքով դիմել է փախուստի:

Դեպքով զբաղվում են իրավապահները

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահները պարզել են, որ այդ արարքը կատարել է Ա. Պ․-ն։ Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ: