Խաչիկ Ասրյանը երկարաձգել է Փաշինյանին տրված 50-օրյա ժամկետը
Խաչիկ Ասրյանը երկարաձգել է Փաշինյանին տրված 50-օրյա ժամկետը
Այս մասին «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ՝ Խաչիկ Ասրյանը հայտարարությունէ տարածել։
2020 թվականի փետրվարի 20-ին «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը (այսուհետ՝ Կուսակցություն) Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյան Նիկոլից պահանջել էր 50-օրյա ժամկետում հայտարարել, որ իրականացնելու է Կուսակցության կողմից իրեն առաջադրված քաղաքական, սոցիալական, տնտեսական ոլորտներին վերաբերող 10 պահանջները, որոնք կտրուկ բարելավելու են Հայաստանի բնակչության վիճակը:
Հաշվի առնելով, որ սույն թվականի մարտի 16-ին, Հայաստանի Կառավարության առաջարկով, Հայաստանի Ազգային Ժողովը Հայաստանում հայտարարել է 30-օրյա Արտակարգ Դրություն՝ Կորոնավիրուս մահացու հիվանդության պատճառով, «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության ղեկավար կազմի՝ Նախագահության կողմից Փաշինյան Նիկոլի առջև դրված 10 պահանջներն իրականացնելու համար Փաշինյան Նիկոլի կողմից հայտարարություն անելու 50-օրյա ժամկետը երկարաձգում ենք 30 օրով, այսինքն՝ մինչև մայիսի 7-ը ներառյալ, և հայտարարում, որ ներկայացված 10 պահանջները չեն ենթարկվելու ոչ մի փոփոխության:
Անվիճելի է, որ Հայաստանի բնակչության առողջությունն ու անվտանգությունը գերարժեք են մեզ համար, ուստի, Հայաստանում, թեկուզ շատ ուշացումով, բայց փաստացի հայտարարված Արտակարգ Դրության մասին որոշումն ընդունում ենք ի գիտություն:
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը նշում է, որ, Հայաստանում հայտարարված Արտակարգ Դրության ավարտից անմիջապես հետո, Կուսակցությունը շարունակելու է իր առջև դրված քաղաքական ծրագրերի հստակ իրագործումը, որի առաքելությունն է՝ ձևավորել Հայաստանի հաջորդ՝ ազգային պետական իշխանություն:
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ՝ Խաչիկ Ասրյան