«Խանութում եմ, մեկ էլ ներս է մտնում մի «թրաշամանուկ»՝ առնական, թիկնեղ, բեղ-մորուքով, բարձրահասակ․․․»
Գոհար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Խանութում կասայի հերթում կանգնած եմ: Մեկ էլ ներս է մտնում մի «թրաշամանուկ»: Առնական, թիկնեղ, ոսկեգույն բեղ-մորուքով, բարձրահասակ: Մի խոսքով լրիվ դիցաբանական Վահագնը: Խանութի կին, աղջիկ, տատի բոլորը հիացած նայում էին տղային:
Մինչև այն պահը, երբ դյուցազնը մոտեցավ կասային ու սկսեց լաչառի նման կռիվ անել ժամկետանց յոգուրտի համար: Հերթի մեջ կանգնած բոլոր կանայք հիասթափված նայեցին «թրաշամանուկին» ու խորացան իրենց սմարթֆոնների մեջ:
Ախր երկու մատով վագրի բերան պատռող տեսք ունեցող տղամարդը չպետք է «յոգուռծիկի» համար կռիվ անի: Էլ չեմ ասում «յոգուռծիկ» ուտի:
Ասածս ինչ է, էտ թրաշներին չխաբնվեք, տանը յոգուրտ են ուտում»: