Մամուլ

«Խայտառակ պայմանագիր՝ անցյալից». Ռաֆայել Հովհաննիսյան

«Խայտառակ պայմանագիր՝ անցյալից». Ռաֆայել Հովհաննիսյան

Հեռուստահաղորդավար Ռաֆայել Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ալեքսանդրապոլի պայմանագիր 1920 թվականի դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Հայաստանի Հանրապետության կառավարության և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության միջև ստորագրված հաշտության պայմանագիր։ Կնքվել է 1920 թվականի հայ-թուրքական պատերազմում հայկական կողմի կրած պարտության արդյունքում։ Թուրքիայի կողմից այն ստորագրել է թուրքական բանակի հրամանատար Քյազիմ Կարաբեքիրը, հայկական կողմից՝ Ալեքսանդր Խատիսյանը։ Բաղկացած է 18 հոդվածից։ Ալեքսանդրապոլի պայմանագիրը կազմված էր երկու օրինակից՝ հայերեն և թուրքերեն։

Ալեքսանդրապոլի պայմանագիր

Պայմանագրի տիպապօրինի պայմանագիր

Ստորագրվել է- վայր դեկտեմբերի 3, 1920 թվական

Ալեքսանդրապոլ

Ստորագրել են Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության անունից՝ Քյազիմ Կարաբեքիր

Հայաստանի Առաջին Հանրապետության կառավարության անունից՝ Ալեքսանդր Խատիսյան

Կողմեր Թուրքիայի ազգային մեծ ժողով Հայաստանի Առաջին Հանրապետություն

Ալեքսանդրապոլի պայմանագիր

Պայմանագրով Թուրքիային էր անցնում Կարսի մարզն ու Սուրմալուի գավառը, իսկ Նախիջևանը, Շարուրի, Շահթախթիի շրջանները հայտարարվում էին ժամանակավորապես Թուրքիայի հովանավորության ներքո գտնվող տարածքներ, որոնց հետագա ճակատագիրը պետք է որոշվեր հանրաքվեի միջոցով։

Հայաստանը զրկվում էր զինապարտության հիմունքով բանակ պահելու իրավունքից, հայկական բանակի թիվն ամրագրվում էր 1500 զինվորի, 8 թնդանոթի և 20 գնդացրի չափով։ Թուրքիան պարտավորվում էր զինված օգնություն ցույց տալ Հայաստանին ներքին և արտաքին վտանգի դեպքում՝ ըստ հայկական կառավարության դիմումի։

Երևանի կառավարությունը հրաժարվում էր Սևրի պայմանագրից։ Ալեքսանդրապոլի պայմանագիրը պետք է վավերացվեր կնքումից մեկ ամիս հետո, սակայն Հայաստանի խորհրդային կառավարությունը, որն անցել էր իշխանության գլուխ, պայմանագրի կնքումից 7 ժամ առաջ՝ 1920 թվականի դեկտեմբերի 2-ին՝ ժ. 18.00-ին, այն չճանաչեց։

Այս փաստաթուղթը փոխարինվեց 1921 թվականի մարտի 16-ին Մոսկվայի պայմանագրով, իսկ հետո՝ 1921 թվականի հոկտեմբերի 13-ին Կարսում կնքված պայմանագրով։ Ալեքսանդրապոլի պայմանագիրն ապօրինի է»։

Կիսվել