Խայտառակ իրավիճակ Թալինում՝ Սուրբծննդյան պատարագից առաջ․ թույլ չեն տալիս քահանային մուտք գործել եկեղեցի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Թալինի Սուրբ Աստվծածին եկեղեցում իրավիճակը լարված է։ Ոստիկանները շրջապատել են եկեղեցու մուտքը և թույլ չեն տալիս քահանային՝ Տեր Հայկ քահանա Սահակյանին, մուտք գործել եկեղեցի։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թալինի քաղաքապետ Տավրոս Սափեյանը հայտարարել էր, որ այսօր եկեղեցում մատարագ է մատուցելու կարգալույծ եղած քահանա տեր Թադեն, որը արդեն կրում է իր աշխարհիկ Արամայիս Թախմազյան անունը։
Պատարագին մասնակցելու է նաև Տավրոս Սափեյանը։ Այս պահին տարածքում նաեւ սադրիչներ կան։
Քիչ առաջ եկեղեցու տարածք եկավ նաեւ Տավրոս Սափեյանը։ Նա հայտարարեց՝ թույլ չեն տալու, որ տեր Հայկը եկեղեցի ոտք դնի, քանի որ Սուրբ ծննդյան պատարագը պատրաստվում է անցկացնել Տեր Թադեն։
Հիշեցնենք, որ Սափեյանը դեկտեմբերի 31–ի գիշերը խոչընդոտել էր պատարագի անցկացումը։



