Խաղաղարա՞ր… չի կարելի Փրկչի խոսքն այսքան քաղաքականորեն շահարկել. Տեր Նշանը՝ Փաշինյանին
Տեր Նշան քահանա Ալավերդյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի այսօր ավելլի վաղ արած գրառմանը.
«. Խաղաղարա՞ր…
. Կռիւ գցելով անգամ ընտանիքների մէ՞ջ, պատերազմ յայտարարելով Աստծոյ եկեղեցո՞ւն, բաժան-բաժան անելով նոյն ազգութեան եւ հաւատի մարդկա՞նց։
. Երկնքի եւ երկրի միջեւ, Աստծոյ եւ մարդու միջեւ խաղաղութիւն հաստատելու մասին է սա։ Չի կարելի Փրկչի խօսքն այսքան քաղաքականօրէն շահարկել.
«Վա՜յ նրանց, որոնք չարը բարի կ’անուանեն եւ բարին՝ չար,
որոնք լոյսը խաւար կը համարեն եւ խաւարը՝ լոյս,
որոնք դառնը քաղցր կը համարեն եւ քաղցրը՝ դառն։
Վա՜յ նրանց, որոնք իրենք իրենց իմաստունի տեղ կը դնեն,
իրենք իրենց աչքին խորագէտ կ’երեւան» (Եսայի 5:20)»։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Փաշինյանը մեջբերում էր արել. «Երանի՜ խաղաղարարներին, որովհետեւ նրանք Աստծու որդիներ պիտի կոչուեն:
Մատթ. 5.9»։