Խաղաղապահները գործադրում են բոլոր ջանքերը իրավիճակը կայունացնելու համար․ ՌԴ ԱԳՆ
Խաղաղապահները գործադրում են բոլոր ջանքերը իրավիճակը կայունացնելու համար․ ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ն ծայրահեղ մտահոգությունն է հայտնում Լաչինի միջանցքի տարածքում և շփման գծի այլ հատվածներում լարվածության աճի կապակցությամբ, ինչպես նաև խորին ցավակցություն հայտնում զոհվածների ընտանիքներին և մերձավորներին, վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում, ասված է ՌԴ ԱԳՆ–ի տարածած հաղորդագրության մեջ։
Երկու կողմերի հետ ակտիվ աշխատանք է տարվում բոլոր ուղիներով և բոլոր մակարդակներով, ներառյալ երկրի բարձրագույն ղեկավարությունը։
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը սերտ կապի մեջ է իր ադրբեջանցի և հայ գործընկերների հետ։
ԱԳՆ-ը կոչ է անում կողմերին ցուցաբերել զսպվածություն և պահպանել հրադադարի ռեժիմը` միաժամանակ փաստելով, որ առկա հակասությունների կարգավորումը պետք է իրականացվի բացառապես քաղաքական և դիվանագիտական ճանապարհով՝ հաշվի առնելով կողմերի դիրքորոշումները և Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թ. նոյեմբերի 9–ի հայտարարության դրույթներին համապատասխան։
«Համոզված ենք, որ կողմերի ջանքերը պետք է կենտրոնացվեն Բաքվի և Երևանի միջև հարաբերություններում դրական օրակարգ ձևավորելու վրա՝ առկա եռակողմ բանակցային ձևաչափերի շրջանակներում։