Մամուլ

Խաղահրապարակում վնասվածք ստացած 6-ամյա երեխան հիվանդանոցում մահացել է

Վեց օր ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոցում գտնվելուց հետո խաղահրապարակում վնասվածք ստացած 6-ամյա տղան մահացել է։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 6-ին Բյուրեղավանի 1-ին Բ թաղամասի խաղահրապարակում դժբախտ դեպք է տեղի ունեցել․ մետաղական ծանր կոնստրուկցիան շուռ է եկել 6-ամյա երեխայի գլխին։

Օրեր շարունակ բժիշկները պայքարում էին փոքրիկի կյանքի համար։