Լևոն Քոչարյանն ու Սիրուշոն Մայր Տաճարում մասնակցում են Սուրբ Ծննդյան պատարագին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Լևոն Քոչարյանն ու Սիրուշոն Մայր Տաճարում մասնակցում են Սուրբ Ծննդյան պատարագին։
Հունվարի 6-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը, որը Հիսուսի Սուրբ Ծննդյան և մկրտության հիշատակումն է:
Հունվարի 6-ի առավոտյան մատուցվում է Սուրբ Պատարագ, որից հետո` կատարվում է Ջրօրհնեքի կարգ (ըստ ավանդույթի` խաչը ջուրն իջեցնելը խորհրդանշում է Հիսուսի Հորդանան գետը մտնելը):
Պատարագիչը խաչով, ապա մյուռոնով օրհնում է ջուրը և հավատացյալներն այդ ջրից տուն են տանում, որպես օրհնություն ու բուժիչ դեղ հիվանդների համար: Այնուհետև քահանան այցելում է հավատացյալների տներն` ավետելու Հիսուս Քրիստոսի Ծնունդը: Այստեղից էլ առաջացել է Տնօրհնեքի կարգը:
Ինչպես հայտնել էինք Թալինի Սուրբ Աստվծածին եկեղեցում վաղ առավոտից իրավիճակը լարված է։ Ոստիկանները շրջապատել են եկեղեցու մուտքը և թույլ չեն տալիս քահանային՝ Տեր Հայկ քահանա Սահակյանին, մուտք գործել եկեղեցի։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թալինի քաղաքապետ Տավրոս Սափեյանը հայտարարել էր, որ այսօր եկեղեցում մատարագ է մատուցելու կարգալույծ եղած քահանա տեր Թադեն, որը արդեն կրում է իր աշխարհիկ Արամայիս Թախմազյան անունը։



