Մամուլ

Լևոն Քոչարյանը ձերբակալվեց

Լևոն Քոչարյանը ձերբակալվեց

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը տեղեկացնում է.

«Լևոն Քոչարյանը ձերբակալվեց:

Առավոտյան ժամը 12:00-ին ոստիկանության ծառայողները Լևոն Քոչարյանին դաժան ծեծի ենթարկելով բերման էին ենթարկել:

Լ. Քոչարյանին խոշտանգելու հանցափաստով հանցագործության մասին հաղորդում էինք ներկայացրել: Քիչ առաջ քննիչը մեզ հանձնեց ձերբակալման որոշումը, որից պարզ դարձավ, որ խոշտանգող ոստիկանները հաղորդում են ներկայացրել, որ Լ. Քոչարյանը 4 կարմիր բերետի ծեծել է:

Այս ցնդաբանության հիմքով նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ խոշտանգման մասով տղերքը մտածում են: Սա իհարկե իրավական բեսպրիդել է: Լ. Քոչարյանը ծիծաղով մոտեցավ այս հարցին և կոչ արեց չհանձնվել ու շարունակել պայքարը:

Հ.գ. Լ. Քոչարյանի կողմից բերետներին ծեծելու տեսանյութը մեկնաբանությունում տեղադրում եմ. Քննչական կոմիտեին կոչ եմ անում դիտել այն և դիմել ակնաբույժի»:

Կիսվել