Լևոն Տեր-Պետրոսյանը վարակվել է կորոնավիրուսով
Լևոն Տեր-Պետրոսյանը վարակվել է կորոնավիրուսով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը օրերս հանձնել է COVID թեստ, որի արդյունքում ախտորոշվել է կորոնավիրուս:
Նախագահ Տեր-Պետրոսյանի ինքնազգացողությունը նորմալ է, նա անհրաժեշտ պրոֆիլակտիկ բուժումը ստանում է տանը՝ բժիշկների հսկողության տակ»: