Լևոն Մնացականյանը դատապարտվեց ցմահ ազատազրկման
Այսօր հրապարակվել է Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարների դեմ շինծու գործով դատավճիռը։
Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, Արցախի ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը,Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, Արցախի նախկին ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը շինծու քրեական գործերով Բաքվում դատապարտվեցին ցմահ ազատազրկման։
Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարի ազատազրկման, քանի որ Ադրբեջանի օրնեսդրությունն արգելում է 65 տարին լրացած անձանց ցմահ ազատազարկել։
Այս մասին տեղեկանում ենք ադրբեջանական լրատվամիջոցներից։
ԱՊԱ գործակալության փոխանցմամբ, այս կեղծ դատական նիստը տեղի է ունենում Բաքվի ռազմական դատարանում՝ դատավոր Զեյնալ Ագաևի նախագահությամբ: Նշվում է, թե յուրաքանչյուրին տրամադրվել է թարգմանիչ, ինչպես նաև պաշտպաններ:



