Լևոն Արոնյանը վերադառնալու է, երբ իր հանդեպ վերաբերմունքը փոխվի. Սերժ Սարգսյան
Լևոն Արոնյանը վերադառնալու է, երբ իր հանդեպ վերաբերմունքը փոխվի. Սերժ Սարգսյան
News.am-ը գրում է․ Լևոն Արոնյանն ասել է, որ վերադառնալու է, երբ իր հանդեպ վերաբերմունքը փոխվի, եւ Հայաստանում շախմատը նախկինի պես հարգանք վայելի։
Այս մասին այսօր՝ մարտի 3–ին, լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի երրորդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը՝ մեկնաբանելով շախմատի Հայաստանի առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանի հեռանալու մասին որոշումը։
«Լեւոն Արոնյանն իր հայտարարության մեջ արդեն ամեն ինչ ասել է։ Ես բացարձակապես որեւէ կերպ չեմ խրախուսել նրա որոշումը։ Նույնիսկ ես նրան առաջարկել եմ հնարավորություն ստեղծել՝ այդ օժանդակությունը Հայաստանում շախմատ սիրողների կողմից տրամադրվի։
Նա ասել է՝ խնդիրն օժանդակության մեջ չի։ Ճիշտը հայտարարության մեջ կա։ Նա ասել է, որ վերադառնալու է, երբ իր նկատմամբ վերաբերմունքը փոխվի եւ նախկինի նման շախմատը հարգվի Հայաստանում»,- ասել է Սերժ Սարգսյանը։
Տեսանյութը ստորև