Լևոն Արոնյանը հրաժարվել է այսուհետ հանդես գալ ՀՀ դրոշի ներքո
Լևոն Արոնյանը հրաժարվել է այսուհետ հանդես գալ ՀՀ դրոշի ներքո
Լևոն Արոնյանը պատրաստվում է տեղափոխվել ԱՄՆ՝ մշտական բնակության։ Այս մասին հայտնում է Mediaport-ի տելեգրամ ալիքը։
«Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը հրաժարվել է այսուհետ հանդես գալ ՀՀ դրոշի ներքո, պատրաստվում է տեղափոխվել մշտական բնակության ԱՄՆ և հանդես գալ ԱՄՆ դրոշի ներքո:
Mediaport-ի տեղեկություններով՝ պատճառը Նիկոլ Փաշինյանի չկատարած հերթական խոստումն է:
Վարչապետ դառնալու առաջին ամիսներին Փաշինյանը հանդիպել է Արոնյանին և խոստացել, որ կլուծի գերհզոր համակարգչի ձեռքբերման և անձնական մարզչի ֆինանասավորման հարցը, որպեսզի Լևոնը կարողանա լիարժեք պատրաստվել աշխարհի չեմպիոնի հավակնորդների առաջիկա մրցաշարին, բայց ինչպես սպասելի է, նա իր խոստումը չի կատարել»,-հաղորդում է տելեգրամի ալիքը: