Լևոն Արոնյանը հաղթեց ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովին
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը Grand Chess Tour (GCT) շարքի արագ շախմատի Սենթ Լուիսի մրցաշարի երրորդ տուրում սևերով պարտության մատնեց ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովին։ Պահանջվեց 45 քայլ։
Առաջին տուրում Արոնյանը սևերով հաղթել էր ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ, երկրորդ տուրում սպիտակներով՝ ռուսաստանցի Սերգեյ Կարյակինին։
Մեր շախմատիստը այժմ 6 միավորով վստահ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Այսօր նախատեսված 4-6-րդ տուրերում նրա մրցակիցները կլինեն չինացի Դին Լիժենը, աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը եւ ամերիկացի Լեյնիեր Պերեսը: