Մամուլ

«Լրտեսներն այստեղ վխտում են, իսկ մեր ԱԱԾ-ն զբաղված է լակոտ-լուկուտներին ձերբակալելով». Վովա Վարդանով

168.am-ը գրում է․ «Մոտ տասը տարի առաջ ունքը հանելով՝ աչք ենք հանել ու չենք նկատել. նախորդ նախագահներից մեկի անվտանգության պետի տեղակալն ԱԱԾ-ում մի վարչության պետ նշանակվեց, որը ԿԳԲ-ի, այսպես ասած՝ «կարմիր գլխարկների» վարչությունն էր, որում ես պատիվ եմ ունեցել ծառայել 1995-97թթ.։

Այդ վարչությունը Սերժ Սարգսյանի օրոք ցրվեց, որպեսզի Միշան՝ Քոչարյանի անվտանգության պետի տեղակալը, չլինի այդ վարչության պետը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին հայտարարեց առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հրամանատար Վովա Վարդանովը։

«Մանվել Գրիգորյանը ոչ հաճելի կերպար է, դա միշտ եմ ասել, բայց իրեն չեզոքացնելու համար՝ այնպես չստացվի, որ երկրի համար անհրաժեշտ կառույց, որը հիվանդ է, չար սխեմա է ղեկավարում, կազմալուծվի։ Եթե կառույցը հիվանդ է, դա չի նշանակում, որ այն բուժելով՝ հնարավոր չէ ծառայեցնել մեր երկրին»,- ասաց հետախույզը՝ ընդգծելով, որ Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) մնալն անհրաժեշտություն է։

«Եթե ես բիզնեսով զբաղվեի, ու ԵԿՄ-ն բիզնես լիներ, իրենք կլինեին իմ մրցակիցները, ես ղեկավարում եմ «Ողջ մնալու արվեստ» կազմակերպությունը, և մենք մշտական ռազմական և ուսումնամարզական հավաքներ ենք անցկացնում հիմնականում Քարվաճառում և Տավուշում։

Բայց քանի որ մենք զբաղված ենք ընդհանուր գործով, ես միշտ քննադատել եմ ԵԿՄ-ին ու իր ղեկավարությանը, որ իրենք ճիշտ չեն աշխատում, ոչ թե չպետք է լինեն, որ գործերն ավելի լավ լինի։ Էդմոն Մարուքյանը ՈՄԱ-ի անուն տվեց, ասաց՝ գնացեք՝ ՈՄԱ-ում պարապեք, պարտադիր չի ԵԿՄ-ն լինի, որ ռազմական գիտելիք ձեռք բերեք, բայց դա սխալ մոտեցում է։ Իսրայելում նման գործունեություն իրականացնող 32 կառույց կա, մեր վտանգներն ավելի շատ են, քան Իսրայելինը»։

Շարունակությունը կարող եք կարդալ այստեղ։

Կիսվել