ՄամուլՏեսանյութ

«Լսի արա քեզ ինչ եմ ասում»․ Սքեյթ պարկում վիճաբանություն է եղել

Երեկ՝ օգոստոսի 14-ին, միջադեպ է տեղի ունեցել Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարևանությամբ գտնվող Սքեյթ-պարկում։ Տղամարդը երեխայի հետ մտել է տարածք, որտեղ արգելված է երեխաների մուտքը։ Նրան խնդրել են դուրս հանել երեխային՝ երեխայի իսկ անվտանգության համար, սակայն վերջինս սկանդալ է սարքել։

Միջադեպի մանրամասները Oragir.News-ի հետ զրույցում ներկայացրեց Սքեյթ-բորդինգի ֆեդերացիայի անդամներից մեկի հետ։

«Նախ ասեմ, որ այդ Սքեյթ-պարկը շատ սխալ ձևով է կառուցված, ունի տնօրեն, որը ընդանրապես չի հետաքրքրվում տարածքով․ կա անվտանգության քարտեզ, կողքն էլ՝ Սքեյթ-պարկից օգտվելու կանոններ։ Կան շատ երկրներ, որտեղ անվտանգություն չկա այդպիսի տարածքների համար, բայց ծնողները գիտակցում են, որ դա վտանգ է ներկայացնում երեխաների համար և խուսափում են նրանց այդտեղ բերելուց։ Այսինքն՝ մեր խնդիրն այն է, որ Հայաստանում ծնողները (և ոչ միայն նրանք), գրեթե ոչ մեկը չի գիտակցում՝ ինչ է Սքեյթ-պարկը։

Սքեյթ-պարկը էքստրիմ պարկ է, ոչ թե խաղահրապարակ․ այդտեղ քշում են սքեյթ, հեծանիվ, սամակատ, և դրանցով փորձում բարդ հնարքներ, որովհետև այդտեղ պատրաստված են ֆիգուրներ, որոնք հենց նման հնարքների համար են։ Եվ այդքանը հասկանալով՝ բնականաբար պարզ է, որ դա մեղմ ասված այնքան էլ անվտանգ տարածք չէ, որպեսզի փոքր երեխաները վազվզեն․ դա և՛ երեխայի, և՛ նշվածները քշողների համար էլ շատ վտանգավոր է»։

Խոսելով ծնողների վերաբերմունքի մասին՝ ֆեդերացիայի անդամը նշեց․

«Ինձ մի քանի անգամ սպառնացել են, որ ոստիկանություն կզանգահարեն՝ իրենց երեխայի կյանքը վտանգի ենթարկելու համար, մինչդեռ երեխայի կյանքը վտանգողները փաստացի ծնողներն են, որ երեխաներին բերում են այդտեղ։

Ինչ վերաբերում է անվտանգության աշխատակիցներին, ինչպես արդեն նշեցի, ես որևէ տեղ չեմ տեսել, որ լինեն նման տարածքներում։ Իսկ Երևանում՝ փոքր երեխայի մեջքի հետևում, իր անգիտակից ծնողն է կանգնած, որին իր պատիվը թույլ չի տալիս երեխային տանել Սքեյթ-պարկից, քանի որ զգուշացրել են։ Հնչում են այսպիսի պատասխաններ, և երեկվա դեպքը դրա վառ ապացույցն էր։

«Բերել եմ ստեղ,ուրեմն երեխես պետք է խաղա», բայց ինչո՞ւ է երեխան ուզում խաղալ, որովհետև ծնողը չի ուզում բացատրել, որ այդտեղ խաղալ չի կարելի։ Սխալներից մեկը փոքր, 11 տարեկան աղջկա դեպքի չբարձրաձայնելն էր․ նա 2022 թ օգոստոսի 10-ին (եթե չեմ սխալվել) սամակատով եկել էր. ընկավ, թե ինչ եղավ, շտապօգնությունը տարավ, հետո իմացանք, որ կոմայի մեջ է։

Անձամբ ինձ հետ շատ դեպքեր են եղել, որ ստիպված ինձ ու սքեյթը մի կողմ եմ գցել, որ չվնասեմ երեխայի, որովհետև 2 տարեկան երեխան, որը հազիվ է ոտքի վրա կանգնում, չգիտես ինչի, այդտեղով վազում է։

Պետությունը թույլտվություն տվել է Սքեյթ պարկ սարքելու, բայց ոչ մեկը չի մտածել, որ կարելի է խորհրդակցել Սքեյթ-բորդինգի ֆեդերացիայի հետ, թե ոնց կարելի է պատրաստել, որ ավելի լավ լինի․ այն բյուջեն, որը օգտագործվել է պարկը սարքելու համար, կարող էր ամենալավ պարկերից մեկը դառնալ աշխարհում»։

Կիսվել