Ազատ խոսք

Լսի, այ ընկեր, մեր Հայրենիքը քեզ համար հյուրանոց չէ․ Էդուարդ Շարմազանով

Լսի, այ ընկեր, մեր Հայրենիքը քեզ համար հյուրանոց չէ․ Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է

«Նիկոլն իր “կախարդական փայտիկը” բարեհաջող կորցնելուց, մանր և խոշոր եղջերավորների հեղափոխական արտահանումը ձախողելուց, տնտեսական հեղափոխությունից հետ կանգնելուց, ասֆալտին փռելուց, օտարերկրյա գործակալներ չբացահայտելուց և ճտիկով գրիչի օպերացիան ֆիասկոյի ենթարկելուց հետո՝ ձեռնամուխ է եղել հերթական “աննախադեպ” գաղափարի իրականացմանը…

Պինդ եղեք, խոսքը “ընտրական տուրիզմի” մասին է։

Հ.Գ. Լսի, այ ընկեր, մեր Հայրենիքը քեզ համար հյուրանոց չէ, որ հիմա էլ “ընտրական տուրիզմ” փորձարկես»։

Կիսվել