Ազատ խոսք

«Լսի՛ր Աննա, դու ինչ է մայր չես այ անաստված, ինչ է քո սրտին երբևէ չի դիպչել իմ սեւազգեստ մայրերի հոգու ցավը»․ Անի Կարապետյան

«Լսի՛ր Աննա, դու ինչ է մայր չես այ անաստված, ինչ է քո սրտին երբևէ չի դիպչել իմ սեւազգեստ մայրերի հոգու ցավը»։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Անի Կարապետյանը։

«Աննա Հակոբյան, իսկ դու երաշխավորում ես, որ Արցախում մուղամ լսելուց հետո, թե’ դու, թե’ ընկերուհիդ՝ Մեհրիբանը, Արցախից ողջ դուրս կգաք։

Հիմա էլ ուզում եք թշնամիների հետ խնջույք կազմակերպել եւ խրախճանք անել իմ եղբայրների արյունով ներծծված հողի վրա։

Ճիշտ է, ձեզ նման անհայրենիքները չեն կարող պատկերացնել, որ կգտնվեն երկու հասարակ հայ, որոնք հանուն իրենց զոհված եղբայրների թասիբի եւ հիշատակի կպայթեցնեն նռնակը, ինչպես Ռոբերտ Աբաջյանը պայթեցրեց ՝ զոհելով իր կյանքը հանուն հայրենիքի։

Միթե՞ նման տղաներն արժանի չեն,որ հանուն իրենց հիշատակի պաշտպանության այսօր էլ մենք զոհենք մեր կյանքը, բայց թշնամուն թույլ չտանք մեր հողի վրա մուղամ լսել։

Լսի՛ր Աննա, դու ինչ է մայր չես այ անաստված, ինչ է քո սրտին երբևէ չի դիպչել իմ սեւազգեստ մայրերի հոգու ցավը։

Վերջ դրեք այդ կրկեսին, վերջ դրեք այս հակահայկական քաղաքականությանը, հակառակ դեպքում ինձ նման մի քանիսը քեզ ու ամուսնուդ ՝ թուրքասերներիդ, կուղարկեն Ալիևի եւ իր տրկնոջ մոտ՝ միասին եղբայրաբար, քաղաքակիրթներով մուղամ կլսելու։

Մի արթնացրեք մեր մեջ ազգի ինքնության պաշտպանության վայրի բնազդը ՝ դա կբերի անդառնալի հետևանքների։

Արցախը մեր հերոսների արյունն է, Արցախի հողը սուրբ հող է եւ վերջ»։

Կիսվել