ՄամուլՏեսանյութ

Լսե՜ք, Տավուշը վերջն է, սրանով սկսում է Հայոց պետության կործանումը, ամբողջ սահմանը դառնում է խոցելի. Խոսրով Հարությունյան

Տավուշի չորս գյուղերի հնարավոր հանձնումով սկսելու է Հայոց պետականության վախճանը, որովհետև Ադրբեջանը ռազմական առավելություն է ստանալու սահմանագծի ողջ երկայնքով՝ Տավուշ, Գեղարքունիք, Սյունիք։

Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ նշել է պետական-քաղաքական գործիչ, ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը։

Ըստ մեր բանախոսի, իշխանությունը ոչ մի հոդաբաշխ բացատրություն չի տալիս, թե ինչու պետք է հանձնվեն Ադրբեջանին այդ գյուղերը։

«Եթե խոսքը գնում է պատերազմից խուսափելու մասին, ապա նույն վարչապետ Նիկոլ Փաշինյանն է ասում, որ սրանով պատերազմը կարող է չկանգնել։ Այդ գյուղերը վերածվելու են ադրբեջանական ռազմական հենակետերի, այդ հատվածներից կրակելու են Բաղանիսի, Ոսկեպարի ժողովրդի վրա, մի՞թե դա պատերազմ չի։ Ես սարսափելի վատ տարա, երբ կորցրինք Արցախը, բայց հիմա ասում եմ, որ Տավուշը վերջն է, սա թույլատրել ուղղակի չի կարելի», – նկատել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Կիսվել