Լուսինե Թովմասյանը հրապարակել է նորածին որդու առաջին լուսանկարը
Արդեն տեղեկացրել ենք, որ «Միսս Հայաստան 2003», «Վիցե միսս Եվրոպա 2006» Լուսինե Թովմասյանը երկրորդ անգամ մայրիկ է դարձել։ Գեղեցկուհին արու զավակ է ունեցել, ում անվանակոչել է՝ Ալեք։
Լուսինեն ինստագրամի իր էջում հրապարակել է որդու հետ առաջին լուսանկարն ու մակագրել․ «Լուսյ աշխարհ եկավ նա․․․ նա, ով այնքան սպասված և այնքան սիրված էր, որ չի կարող անգամ պատկերացնել։
Մեր հրաշք և երջանկություն․․․ շնորհակալ ենք, որ ընտրեցիր հենց մեզ, և փոխեցիր մեր կյանքի ընթացքն ու իմաստը։ Սիրում ենք քեզ անսահման, մեր Ալեք»։
Հիշեցնենք, որ Լուսինեի որդին լույս աշխարհ է եկել օգոստոսի 4-ին։