Լուսանկարներ Լիլուի՝ ԱՄՆ-ում կայացած հարսանիքից
Լուսանկարներ Լիլուի՝ ԱՄՆ-ում կայացած հարսանիքից։ Երեկ՝ դեկտեմբերի 14-ին, ԱՄՆ-ում կայացել է երգչուհի Լիլուի հարսանիքը։ Երգչուհին Ինստագրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել այդքան երկար սպասված հարսանիքից։
Մինչ հարսանիքի օրը, երգչուհին իր սիրելիին գաղտի էր պահում։ Հարցազրույցներից մեկում Լիլուն պատմել էր, որ միասին աշխատել են նույն հաստատությունում: Նա երգիչ չէ և չի ցանկանում, որ իր մասին շատ խոսեն, գրեն:
«Ես հարգում եմ իր որոշումը, խոսքը: Իմ մտերիմները, հետևորդները գիտեն, որ պատրաստվում եմ ամուսնանալ, որ շատ երջանիկ եմ: Իսկ թե ով է նա, անունն ինչ է, քանի տարեկան և այլն, ի ուրախություն ինձ, նրանց գրեթե չի հետաքրքրում»,- ասել է երգչուհին: