Լույս աշխարհ են եկել 44-օրյա պատերազմում անմահացած` Վարուժան Սաղումյանի երկվորյակ քույրերը
Լույս աշխարհ են եկել Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված տավուշցի զինծառայող Վարուժան Սաղումյանի երկվորյակ քույրերը
«Մարիամի և Աննայի լույս աշխարհ գալու կապակցությամբ ջերմորեն շնորհավորում ենք հերոսի ծնողներին, ընտանիքին, հարազատներին մաղթելով, որ փոքրիկների ծննդյան ավետիսը մխիթարություն, հույս, հավատ ու երջանկություն բերի նրանց սրտերին։
Թող փոքրիկների մանկության հեքիաթը հյուսվի խաղաղ հայրենիքում։
Վարուժան Սաղումյանը ծնվել է 2002 թ.-ի մայիսի 7-ին, Բերդ համայնքի Տավուշ գյուղում։ Սովորել է Տավուշի միջն. դպրոցում, այնուհետև ընդունվել Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ։ 2020 թ.-ին զորակոչվել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության Արցախի Հանրապետության զորամասերից մեկում։
Առաջին իսկ օրվանից մասնակցել է Արցախյան 44-օրյա պատերազմին տարբեր ճակատներում։ Նահատակվել է պատերազմի 12-րդ օրը հանուն հայրենիքի»: