«Լույսը բացվեց, սաղիդ օդերով ենք հանելու. դուք ի՞նչ իրավունք ունեք մեր մեքենաները տանեք» (Տեսանյութ)
«Լույսը բացվեց, սաղիդ օդերով ենք հանելու. դուք ի՞նչ իրավունք ունեք մեր մեքենաները տանեք» (Տեսանյութ)
Shamshyan.com-ը գրում է․ Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում կեսգիշերն անց հեռախոսազանգերի մեծ մասը վերաբերվել է այն փաստին, որ քաղաքացիներն ահազանգել են և իրենց անհանգստությունն են հայտնել, որ մայրաքաղաքի փոքր կենտրոնի տարածքում առանց համարանիշների սև և սպիտակ Mercedes մակնիշի ավտոմեքենաներով խանգարում են բնակիչների գիշերային անդորրը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օրվա պատասխանատու Գարիկ Հակոբյանը ռադիոկապով տեղեկությունը փոխանցում է Կենտրոնի տարածքում ծառայություն կատարող ճանապարհային ոստիկանններին, ովքեր տևական ժամանակ անց նկատում են օրինախախտներին, ովքեր, տեսնելով ճանապարւհային ոստիկանների ավտոմեքենաները, դիմում են փախուստի՝ մտնելով Սայաթ-Նովա փողոցին հարակից շենքերի բակ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ճանապարհային ոստիկանները, հետո՝ նրանց միացած ոստիկանության կենտրոնական բաժնի հերթապահ խումբն ու Կարմիր բերետները հայտնաբերում են նշված ավտոմեքենաները և հատուկ ավտոքարշակի միջոցով դրանք տեղափոխում են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենաները վարել են հանրությանը վաղուց արդեն իրենց հակաիրավական գործողություններով հայտնի, քրեական «ռազբորկաների» մեջ բազմաթիվ անգամ հայտնված, քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով անընդհատ ոստիկանության բաժիններում «հանգրվանած» «Ճվճըվ Արոյի» անուղղելի զավակները՝ «Ճվճըվիկ Սաքուլիկն» ու «Ճվճըվիկ Սերժուլիկը», իսկ երբ ավտոմեքենաները ոստիկանները տեղափոխում էին «գաի պլաշչադկա», պատշգամբից փորձում էին ոստիկաններին ահաբեկել, թե՝ լույսը բացվեց, սաղիդ օդերով ենք հանելու. դուք ի՞նչ իրավունք ունեք մեր մեքենաները տանեք»։
Տեսանյութը ստորև