Լուկաշենկոն շնորհավորել է Վեհափառին ծննդյան կապակցությամբ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին ծննդյան օրվա կապակցությամբ, հայտնում է ԲԵԼՏԱ-ն պետության ղեկավարի մամուլի ծառայությունից։
«Ձեր հովվական ծառայությունը նպաստում է քրիստոնեական արժեքների պահպանմանը, նոր եկեղեցիների բացմանը և կորցրած սրբավայրերի վերադարձին: Վերակենդանացնելով հոգևորականությունը, պահպանելով խաղաղությունն ու ներդաշնակությունը հասարակությունում՝ Դուք անգնահատելի ներդրում եք ունենում Բելառուսի և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացման, մեր եղբայրական ժողովուրդների հոգևոր մերձեցման գործում», – ասված է ուղերձում։
Լուկաշենկոն մաղթել է Գարեգին Երկրորդին քաջառողջություն և նորանոր հաջողություններ նրա ազնիվ հոգևորական ծառայության մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է։