Աշխարհ

Լուկաշենկոն մինչ այժմ կորոնավիրուսի թեստ չի հանձնել

Լուկաշենկոն մինչ այժմ կորոնավիրուսի թեստ չի հանձնել

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մինչ այժմ կորոնավիրուսի թեսթ չի հանձնել։ Այս մասին նախագահի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը պատմել է «Բելառուս 1» հեռուստաալիքով թոք-շոուի ժամանակ, հայտնում է ԲԵԼՏԱ-ն։

«Ես արդեն ինչ-որ տեղ դա մեկնաբանել եմ։ Դրա անհրաժեշտությունը չկա։ Ահա միակ պատճառը, որի համար դա տեղի է ունենում»,- հայտարարել է Էյսմոնտը։

Նա նշել է, թե բոլորը գիտեն այն մասին, որ նախագահն ապրում է քաղաքից դուրս, երկար տարիների ընթացքում չի փոխել իր սովորությունները, առողջ կենսակերպ է վարում, ամուր իմունիտետ ունի, եւ պետության ղեկավարը իրեն լավ է զգում։

«Հենց սրա հետ կապված՝ թեսթ անելու անհրաժեշտություն այսօրվա դրությամբ չկա»,- ասել է Էյսմոնտը։

Կիսվել