Աշխարհ

Լուկաշենկոն Ալիևի հետ Արցախում է

Լուկաշենկոն Ալիևի հետ Արցախում է

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ադրբեջան կատարած պետական ​​այցի շրջանակներում այցելել է օկուպացված Արցախի Վարանդայի շրջան։

Մայիսի 16-ին երկու երկրի ղեկավարների պաշտոնական բանակցությունների ընթացքում Ալիևը հետաքրքրություն է հայտնել բելառուսական ընկերությունների և ձեռնարկությունների նկատմամբ, որոնք մասնակցում են օկուպացված տարածքների հետպատերազմյան վերականգնմանը։

belarus lukashenko

Երեկ Լուկաշենկոն Բաքու կատարած այցի ընթացքում հայտարարեց, որ «Բելառուսը պատրաստ է օգնել Ադրբեջանին նախկին գրավյալ տարածքների վերակառուցման հարցում»։

«Եկել է ամենածանր պահը, երբ պետք է վերականգնել այդ տարածքները, վերադարձնել բնակիչներին։ Հաղթանակը արդեն տարել եք, պահել եք այն, այժմ եկել է վերածննդի պահը», – հայտարարել է Լուկաշենկոն։

Կիսվել