Մամուլ

«Լուծումը պետք է բխի բացառապես ժողովրդի շահերից». Ֆելիքս Ցոլակյան

ԱԺ պատգամավոր Ֆելիքս Ցոլակյան ով դուրս էր եկել ՀՀԿ խմբակցությունից, սոցկայքի իր էջում գրել է.

«Հարգելի հայրենակիցներ, ստեղծված իրավիճակը, իրոք, մտահոգիչ է, հատկապես այն առումով, որ չի բխում մեր ժողովրդի իրական շահերից։

Օրենքի ընդունումն ու դրա կիրառումը կարող է ավելորդ լարվածության պատճառ դառնալ` վտանգելով մեր իսկ ժողովրդի անվտանգությունը։

Ինքս չեմ մասնակցել այսօր կայացած նիստին և գտնում եմ, որ խնդրի լուծումը պետք է բխի բացառապես ժողովրդի շահերից։

Կոչ եմ անում բոլորին խոհեմություն ցուցաբերել:

Խիղճ և խաղաղություն բոլորիս»։

Կիսվել