ԱշխարհՍպորտ

ՊՍԺ-ի մարզիչ Լուիս Էնրիկեն կոտրվածքով տեղափոխվել է հիվանդանոց

«Պարի Սեն Ժերմենի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն վնասվածք է ստացել հեծանվային վթարի հետևանքով։ 55-ամյա իսպանացին տեղափոխվել է շտապօգնության բաժանմունք՝ անրակի կոտրվածքով. նա կենթարկվի վիրահատության, հաղորդում է ՊՍԺ-ի մամուլի ծառայությունը։

Ակումբը աջակցություն է հայտնել մարզչին և մաղթել նրան արագ ապաքինում։ Մանրամասները շուտով կհրապարակվեն։

Էնրիկեն ՊՍԺ-ն գլխավորում է 2023 թվականից, որի հետ միասին նա երկու անգամ նվաճել է առաջնությունը և Ֆրանսիայի գավաթը, նվաճել Չեմպիոնների լիգան։