ՄամուլՏեսանյութ

Լոս Անջելեսում հայկական դպրոցն ամբողջությամբ այրվել է

Ամբողջությամբ այրվել է Լոս Անջելեսի ամենահին հայկական վարժարաններից մեկը` Սահակ Մեսրոպ հայկական դպրոցը: Հարյուրավոր հայեր են կորցրել իրենց բնակարանները, բիզնես հաստատությունները:

Լոս Անջելեսում արտակարգ դրություն է հայտարարվել անտառային հրդեհների պատճառով, որոնք ընդգրկել են քաղաքի արևմուտքում գտնվող մի քանի շրջաններ։

Վերջին տվյալներով՝ 5 մարդ մահացել է, 70 000 մարդ տարհանվել է։ Կրակը մարելու աշխատանքներում ներգրավված է շուրջ 1500 հրշեջ, սակայն ուժգին քամու պատճառով կրակի տարածումը չի հաջողվում կանխել։

«Սահակ-Մեսրոպ Հայ Քրիստոնյա»-ն մասնավոր դպրոց է, որը հիմնվել է 1980 թվականին։ Ունի մանկապարտեզ և միջին (միջնակարգ) բաժին։ Անգլերենով դասավանդվող պետական ծրագրին զուգահեռ ուսուցանվում են հայոց լեզու, պատմություն, կրոն։

Կիսվեք էջում