Լոս Անջելեսում բացվել է Արցախ անվանումը կրող փողոց (ֆոտո)
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքում բացվել է Արցախ անվանումը կրող փողոց։ Այն գտնվում է Ուիլսոն և Հարվարդ փողոցների միջև՝ նախկին Մերիլանդ պողոտայում։
2018 թվականի մարտի13-ին՝ Գլենդելի քաղաքային խորհուրդը միաձայն որոշում կայացրեց սկսել Մերիլանդ պողոտայի անվանափոխման գործընթացը և փոխարինել Արցախ անվանմամբ:
Կալիֆոռնիայից հայ օգտատերերը ֆեյսբուքում և ինստագրամում ակտիվորեն տարածում են Արցախի անունով նշանների լուսանկարները։