Մամուլ

Լոռու մարզում փորձել են խեղդամահ անել կնոջը, ապա հափշտակել են նրա բջջային հեռախոսն ու դիմել փախուստի

Լոռու մարզում փորձել են խեղդամահ անել կնոջը, ապա հափշտակել են նրա բջջային հեռախոսն ու դիմել փախուստի

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ, հունվարի 19-ին, զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Լոռու մարզում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազորը իր վերադասին հայտնել է, որ բաժանմունքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Լոռու մարզի բնակիչ Անահիտ Ա-ի՝ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում գտնվող վագոն-տնակում իր ծանոթ՝ Կոտայքի մարզի բնակիչ Կամո Կ-ի հետ համատեղ ապրելու ընթացքում պարբերաբար վիճաբանել են միմյանց հետ։

Երեկ՝ հունվարի 19-ին, ժամը 11։30-ի սահմաններում նշված վագոն-տնակում Կամո Կ-ն հերթական անգամ, ըստ նախնական տեղեկությունների, անհիմն վիճաբանել է Անահիտ Ա-ի հետ, դանակով սպառնացել նրան, որ կսպանի, ապա սեղանի վրայից հափշտակել է Անահիտ Ա-ին պատկանող SAMSUNG G6 մոդելի բջջային հեռախոսը, ապա դանակով դարձյալ սպառնացել ու դիմել է փախուստի, մինչ այդ, սակայն, Անահիտ Ա-ն վախից փախել է վագոն-տնակից՝ ասելով, որ նա վերադարձնի հեռախոսը ու հեռանա իր տնակից ու տարածքից, հակառակ դեպքում ինքը կգնա ոստիկանություն։

vostikanner dalar

Դրանից հետո Կամո Կ-ն հետապնդել և փողոցում բռնել է նրան, ապա սեղմելով կոկորդից՝ պատճառել է ֆիզիկական ցավ։ Այնուամենայնիվ, Անահիտ Ա-ն հաջողվել է ազատվել նրա ձեռքերից և դիմել փախուստի։

Փաստի առթիվ Հայաստան քննչական կոմիտեի Լոռու մարզայն քննչակմն վարչության Թումանյանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ կասկածյալ Կամո Կ-ին և գողացված բջջային հեռախոսը հայտնաբերելու ուղղությամբ։

Կիսվել